Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 
  • Ջոզեֆ Բայդենը դեմ չէ դառնալ ԱՄՆ նախագահ

    Ջոզեֆ Բայդենը դեմ չէ դառնալ ԱՄՆ նախագահ

    19.07.2013| 19:56
    ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել իր հնարավոր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին, որը տեղի կունենա Ամերիկայում 2016 թ.: «Ես կարող եմ մահանալ երջանիկ, երբեք էլ Միացյալ Նահանգների նախագահ չդարձած, բայց դա չի նշանակում, որ ես չեմ առաջադրվելու այդ ընտրություններում», - ասել է նա հինգշաբթի GQ-ին տված հարցազրույցում:
  • «Տրանսպորտի թանկացումը գազի գնի հետ պայմանավորված չէ. դա աբսուրդ է»

    «Տրանսպորտի թանկացումը գազի գնի հետ պայմանավորված չէ. դա աբսուրդ է»

    19.07.2013| 19:50
    Վաղվանից սկսած Հայաստանի քաղաքացին տրանսպորտի համար իր աղքատիկ դրամապանակից կվճարի ոչ թե 100, այլ 150 դրամ: Երևանի քաղաքապետարանը երեկ վերջապես ներկայացրեց տրանսպորտային միջոցների թանկացման հաշվարկը, հիմնավերեց իր գնահատականը, ըստ որի, ամեն ինչ լավ կշռադատված է, վնասը` քիչ և համապատասխանում է երկրի ներկա վիճակին: Այսինքն` հասարակությունը դժգոհելու պատճառ չունի, ավելին`դեռ մի բան էլ շնորհակալ պետք է լինի, որ մեր մտահոգ և սրտացավ իշխանավորները հնարավորինս արել են ամեն ինչ (չի բացառվում, որ նաև անքուն գիշերներ են անցկացրել), որպեսզի թանկացումը «չնչին» լինի և «ժողովուրդը շատ չտուժի»:
  • Տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության 2-րդ փուլը

    Տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության 2-րդ փուլը

    19.07.2013| 15:46
    Հուլիսի 20-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը: Առաջնությանն այս պահին մասնակցում է 17 թիմ, որոնք մրցում են լավագույն համակարգչային կամ բջջային խաղի հեղինակը ճանաչվելու համար: Առաջնությանը պարբերաբար միանում են նոր թիմեր, քանի որ առաջնության գրանցումը դեռևս բաց է, և ցանկացողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց խաղը մինչև սեպտեմբերի 30-ը: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել ժյուրիի մրցույթի ժյուրիի անդամների հետ և ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:
  • Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

    Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

    19.07.2013| 15:06
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն և երկար տարիների կյանք:
  • Նավալնին ազատ է արձակվել

    Նավալնին ազատ է արձակվել

    19.07.2013| 13:51
    Ռուս ընդդիմադիր գործիչ և Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճից ազատ է արձակվել՝ երկիրը չլքելու ստորագրությամբ:
  • «Դրանում ինչ-որ խուլիգանական ոգի կա, որը դուր է գալիս Պուտինին»

    «Դրանում ինչ-որ խուլիգանական ոգի կա, որը դուր է գալիս Պուտինին»

    19.07.2013| 11:43
    Միջազգային ֆրանսիական Ռադիոն (RFI), հաղորդել է, որ դերասան Ժերար Դեպարդյեն ցանկանում է ստանալ Ալժիրի անձնագիր:Այդ մասին դերասանը հայտարարել է RFI-ին տված հարցազրույցում:
  • Սիրիայի ազատ բանակի ղեկավարը կայցելի ԱՄՆ

    Սիրիայի ազատ բանակի ղեկավարը կայցելի ԱՄՆ

    19.07.2013| 11:40
    Սիրիական ազատ բանակի ռազմական խորհրդի ղեկավար Սելիմ Իդրիսը հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ։ Ենթադրվում է, որ Իդրիսը, ով գեներալի կոչում ունի և անցած տարի համալրել է ընդդիմադիրների շարքերը, առաջին հերթին կայցելի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայան։
  • Մանսուրը Եգիպտոսի ուժերին համախմբման կոչ է անում

    Մանսուրը Եգիպտոսի ուժերին համախմբման կոչ է անում

    19.07.2013| 11:39
    Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հանդես է եկել երկրում հակամարտող բոլոր կողմերի հաշտեցման կոչով։ ՙՄենք ծայրահեղ ծանր շրջան ենք ապրում։ Որոշ ուժեր փորձում են ներքաշել մեզ քաոսի մեջ, սակայն մենք բոլորս կայունություն ենք ցանկանում մեր երկրի համար։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք անվտանգության համար՚:
  • Ադրբեջանն Ուկրաինայից գնել է հակատանկային հրթիռային համակարգեր

    Ադրբեջանն Ուկրաինայից գնել է հակատանկային հրթիռային համակարգեր

    19.07.2013| 11:36
    Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանը 2012թ. Ուկրաինայից 3 հակատանկային հրթիռային համակարգ է գնել: Այդ մասին նշված է Ուկրաինայի արտահանման վերահսկողության պետական կոմիտեի զեկույցում:
  • Էրդողանը կորցնում է իրականության զգացողությունը

    Էրդողանը կորցնում է իրականության զգացողությունը

    19.07.2013| 11:34
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրինական չի համարում Եգիպտոսի փոխնախագահ Մուհամեդ էլ Բարադեյի իշխանությունը և Եգիպտոսի նախագահ է ընդունում 2012 թ. ընտրություններում հաղթած Մուհամեդ Մուրսիին: Էրդողանը հրաժարվել է անգամ Բարադեյի հետ հեռախոսազրույցից` պատճառաբանելով, որ այդ պաշտոնում նա նշանակվել է հեղաշրջումի արդյունքում: